Գումարվել է գերիների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովի և ԼՂՀ ու ՀՀ աշխատանքային խմբերի համատեղ նիստ

Հուլիսի 20ին Ստեփանակերտում տեղի է ունեցելգերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերովզբաղվող ԼՂՀ հանձնաժողովի և ԼՂՀ ու ՀՀաշխատանքային խմբերի համատեղ նիստ, որըհամանախագահում էին ԼՂՀ նշված հանձնաժողովինախագահ Վիկտոր Քոչարյանը և ՀՀ պաշտպանությանփոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Հանձնաժողովի աշխատանքներին ներկա էր նաև ԿԽՄԿ Ստեփանակերտիգրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք,որ նիստի ընթացքում քննարկվել են անհայտ կորածների հուղարկավորման հնարավորվայրերի հայտնաբերման, արտաշիրմանն ուղղված համատեղ աշխատանքների, ոլորտինառնչվող քրեադատավարական գործողությունների համադրման, անհայտ կորածներիընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու և այլ անձնականտվյալներ հավաքագրելու հարցեր:

Այնուհետև հայկական երկու հանրապետությունների համապատասխանհանձնաժողովների կողմից կարևորվել է ԿԽՄԿ պատվիրակության` նշվածաշխատանքներին աջակցելու, աշխատանքային խմբերին համապատասխանմասնագիտական օգնություն ցուցաբերելու և առանց հարցը քաղաքական դաշտտեղափոխելու, ցանկացած ձևաչափով ադրբեջանական կողմի հետփոխհամագործակցելու հարցերին նպաստելու անհրաժեշտությունը:

ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչը բարձր է գնահատել ԼՂՀ հանձնաժողովիգործունեությունը և համագործակցությունը իրենց կառույցի հետ:

Հանձնաժողովի նիստի ավարտին քննարկվել է հետագա անելիքներին և համատեղիրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վերջում նիստի մասնակիցները այցելել են ԼՂՀ անհայտ կորածազատամարտիկների հարազատների միության թանգարան, ծանոթացել կատարվածաշխատանքներին և հետագա ծրագրերին:

իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել