Քրեական գործում պահվում են քրեական գործի նյութերը

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի` քրեական գործում պահվում են քրեական գործի նյութերը: Գործում եղած յուրաքանչյուր փաստաթուղթ գործին կցվելով` անմիջապես պետք է ըստ էջերի համարակալվի: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Շիրակի մարզի Հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Գայանե Գևորգյանը:

«Քրեական վարույթն իրականացնող մարմիններն իրականացնում են գործի էջերի հերթական համարակալումը` դրանց կցման ժամանակագրական կարգով: Բոլոր դատավարական որոշումները և դատական նիստի արձանագրություննները շարադրվում են համարակալված ձևաթղթերի վրա, որոնք համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր»,- ասում է իրավաբանը:

Այլ առարկաները և փաստաթղթերը, որոնք իրենց մեծածավալության կամ իրենց բնույթով չեն կարող պահվել քրեական գործում, պահվում են գործից առանձին` որպես նրա անբաժան մաս: Քրեական գործից առանձին պահվող առարկաների և փաստաթղթերի ցուցակը կցվում է քրեական գործին:

 Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել