Ակտիվիստները խոստանում են հինգ օրով արգելափակել Երևանի և մյուս քաղաքների գլխավոր փողոցները

«Ոտքի Հայաստան»․ նման նախաձեռնող խումբ է ստեղծել, որն էլ այսօր ազդարարեց իր գործողությունների պլանը։ Այս նախաձեռնությունը պայքարում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն Բաղրամյան պողոտայում ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակը։

Նախաձեռնությունը պահանջում է չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, պատժել ՀԷՑ-ի այն պաշտոնյաներին, որոնց աշխատանքի արդյունքում ոլորտը ծանր վիճակում է հայտնվել։Հակառակ դեպքում, Դավիթ Սանասարյանի խոսքերով՝ նախաձեռնությունը երեք գործողությունն է սկսելու։

Առաջին փուլում ՀՀ բոլոր քաղաքացիներին թռուցիկներ է բաժանելու, որոնցում նշվելու է, որ ակտիվիստների պահանջը իրավաչափ է և հիմնավորված, բացի այդ հորդորելու են իրականացնել մարդաշատ խաղաղ հավաքներ Հայաստանի ողջ տարածքում։

Հաջորդ փուլում ակտիվիստները խոստանում են հինգ օրով արգելափակել Երևանի և մյուս քաղաքների գլխավոր փողոցները, իսկ երրորդ՝ վերջին փուլում կրկին թռուցիկներ են բաժանելու։
Դավիթ Սանասարյանը ասաց, որ առաջին փուլն արդեն մեկնարկել է, թե երբ կանցնեն հաջորդ փուլերին՝ դեռ հստակ չէ, կիրազեկեն։

Ցուցարարներն այսօր երթով գնացին ոչ թե Բաղրամյան 26՝ նախագահական, այլ Մելիք Ադամյան փողոց՝ ՀՀԿ գլխավոր գրասենյակ։ Այստեղ էլ հանձնեցին իրենց նամակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել