Չլինելով իշխանությունների կողմնակից, պետք է ասեմ,որ Հովհաննես Մանուկյանը լուրջ ղեկավար էր

Ինչպես Իրավաբան.net-ին փոխանցել էին Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից  նախարար Հովհաննես Մանուկյանը, արձակուրդում գտնվելով, այսօր հրաժարական է տվել: Ինչպես նաև ՀՀ նախագահն նոր հրամանագիր է ստորագրել, որով պաշտոնից ազատել է Հովհաննես Մանուկյանին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը  բարձր գնահատեց  Հովհաննես Մանուկյանի գործունեությունը նախարարի պաշտոնում: Նա տեղեկացված չէ, թե  որն է եղել հրաժարականի պատճառը, միայն ասաց, որ ցավում է և ափսոսում, որ մենք նման նախարար ենք կորցրել: ‹‹Բնավ չլինելով այս իշխանությունների կողմնակից`պետք է ասեմ, որ նա բավականին լուրջ և  նպատակասլաց ղեկավար էր››: Ըստ  փաստաբանի Հ. Մանուկյանը  որևէ կերպ չի համակրել գործող իշխանության գործունեությունը:

Լ. Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել