Ռեկվիզիցիա

«Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների դեպքում` ելնելով հասարակական շահերից, սեփականատիրոջից գույքը կարող է հարկադրաբար վերցվել` դրա արժեքը վճարելու պայմանով (ռեկվիզիցիա): Այսինքն ռեկվիզիցիան կատավում է արտակարգ իրավիճակներում առաջացած հետևանքների վերացման կամ կանխարգելման նկատառումներից ելնելով և այս պարագայում հասարակական շահը գերակայում է անձնական շահի` այն է սեփականատիրական հարաբերությունների նկատմամբ » – նշում է «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն` սեփականատերը կարող է դատարանում վիճարկել հարկադրաբար վերցված գույքի հատուցման արժեքի չափը:
Անձը, ում գույքը հարկադրաբար վերցվել է, իրավունք ունի պահանջել, որ իրեն վերադարձվի պահպանված գույքը, եթե վերացել են այն հանգամանքները, որոնց կապակցությամբ կատարվել է ռեկվիզիցիա:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել