Որքա՞ն է անձնագրի վավերականության ժամկետը

«Քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է «Անձնագիր ձեռք բերելու իրավունքը և անձնագրի վավերականության ժամկետը»:

Համաձայն այս հոդվածի՝ Քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից: Մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով:

Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել