Ցուցարարները խնդրում են` Բաղրամյանը բացելու ժամկետը երկարացնել

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարների համար կարդաց ՀՀ ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ 12:30 րոպեին ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկելու Բաղրամյան պողոտայի երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:

Ցուցարարները խնդրում էին ոստիկաններին` ժամկետը երկարացնելու և թույլ տալու իրենց բողոքի ակցիան շարունակել: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշեց, թե իրենք հանրահավաքը չեն արգելում, թող ցուցարարներն իրենց բողոքի ակցիան շարունակեն այլ վայրում և օրինական կերպով:

«Դուք արդեն արժեզրկում եք ձեր բողոքը»,- ասաց Հունան Պողոսյանը:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ցույցը ցրելու որոշումը ընդունվել է հենց այսօր, քանի որ ցուցարարները հայտնել էին, թե աղբամաններից պատրաստված բարիկադները մեկ քայլով առաջ են տարվելու, փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության որոշումը դրա հետ կապ չունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել