Գործին մասնակցող անձինք պարտավոր են հայտնել իրենց հասցեն փոխելու մասին

Դատարան հայց ներկայացնելիս հայցվորը, ի թիվս այլ տեղեկությունների, պարտավոր է ներկայացնել իր և պատասխանողի (ների) վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում` փաստացի բնակության կամ գտնվելու հասցեները:
Նշված տեղեկություններն անհրաժեշտ են դատարանին նախ` գործի ընդդատության հարցը որոշելու, իսկ այնուհետև կայանալիք դատական նիստի մասին կողմերին պատշաճորեն ծանուցելու համար:
Հնարավոր են իրավիճակներ, երբ գործի վարույթի ընթացքում , որը կարող է ամիսներ, երբեմն նաև տարինել տևել, կողմերը փոխեն իրենց բնակության վայրերը: Ինչ հետևանքներ կարող է ունենալ նշված հանգամանքը, եթե կողմը դատարանին տեղյակ չպահի իր բնակության վայրի փոփոխման մասին:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80 հոդվածի` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել