Հրազենային վնասվածքներից մահացել է ՌԴ քաղաքացին

Օգոստոսի 20-ին՝ ժամը 03.00-ին, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1 շենքի մուտքի մոտ ստացած հրազենային վնասվածքներից հիվանդանոցում մահացել է ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Էդգար Խոջոյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել նույն օրը՝ ժամը 02.10-ին, անգիտակից վիճակում:

Վնասվածքները դեռևս չպարզված հրազենից նրան պատճառել է անհայտ անձը: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել