Հողամասը ինքնակամ զավթելը

Հողամասը ինքնակամ զավթելը դա այլ անձի սեփականությունը հանդիսացող հողամասը առանց իրավական հիմքի զբաղեցնելն է, այն տիրապետելը և օգտագործելն է, որի համար նախատեսված է պատասխանատվություն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակում 200.000 ՀՀ դրամի չափով:

Նույն արարքը, որը կատարվել է գյուղական համայքներում առաջացնում է տուգանքի նշանակում 100.000 ՀՀ դրամի չափով, իսկ եթե համայնքի վարչական սահմաններից դուրս`200.000 ՀՀ դրամի չափով» – նշում է ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

Տուգանք նշանակելուց հետո այս իրավախախտումները շարունակելը առաջացնում է տուգանքի նշանակում 2.500.000 ՀՀ դրամի չափով – փաստաբան Կ. Հովհաննիսյան:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել