Տոկոսով պարտք տալու սահմանված չափը գերազանցելու դեպքում` քրեական պատասխանատվություն

Բավականին տարածված է քաղաքացիների միջև փոխառության պայմանագրերի կնքումը, երբ մեկը մյուսին պարտքով գումար է տալիս տոկոսով կամ առանց տոկոսի` որոշակի ժամկետում վերադարձնելու պայմանով: Սակայն քչերը գիտեն, որ տոկոսների` օրենով սահմանված չափը գերազանցելու դեպքում վրա է հասնում քրեական պատասխանատվություն:   Այս մասին Իրավաբան. net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:

«Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի. «Պարտք տրված դրամի կամ տեuակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի uահմանած բանկային տոկոuի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոuներ uտանալը, ինչպեu նաեւ անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից oգտվել է մյուu կողմը, վաշխառություն է, որը  պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»,- մեջբերում է փաստաբան Հակոբյանը:

Աղբյուրը`Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել