Հարուցվել է քրեական գործ հայտնի գործարարի ինքնասպանության դեպքով

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը. սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հատկանիշներով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ Երևանում Ազատամարտիկների 183 (նախկին Դիմիդրով) հասցեում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոոտոլրագրողը, նշված հասցեում իր մոտ եղած ՏՏ տեսակի ատրճանակից ինքնասպան էր եղել 70-ամյա Միշա Քալանթարյանը (Հայրապետյանը)
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ` Աշոտ Կարապետյանը, Երևանի Ոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Ոստիկանության փոխհգնդապետ Ալիկ Մարգարյանը, Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պատասխանատուներ:

Քննչական խումբը նշված հասցեի ննջարանում հայտնաբերել էր ինքնասպանի դին՝ ծնոտի մասից կրակված վիճակում: Դիակի մոտ հայտնաբերվել է ՏՏ տեսակի ատրճանակ և մեկ կրակված պարկուճ: Ոստիկանության Էրեբնու քննչական բաժնի ավագ քննիչ Գևորգ Ադամյանի կողմից ատրճանակն ու պարկուճը առգրավվել է և նշանակվել փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և հետքաբանական, ձգաբանական, մատնադրոշմային:

Գ. Շամշյանը հայտնում է, որ քննչական աշխատանքների արդյունքում հերքվեու կամ հաստատվելու է այն տեղեկությունը, ըստ որի՝ ի վերջո ՏՏ ատրճանակը նվիրված է եղել, թե՝ ոչ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել