Աշխատանքի ժամանակ մահացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեքենավարը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային աշխատանքների կատարման ժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության մեքենավար Ժորա Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ։

ՔԿ-ից հաղորդում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության պատասխանատու անձի կողմից լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտման հետևանքով 2015թ հունիսի 6-ին` ժամը 07:00-ի սահմաններում, նույն ընկերության լեռնային արտադրամասի բաց հանքի 1950 հորիզոնում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով էքսկավատորի մեքենավար Ժորա Հրանտիկի Ստեփանյանը մահացել է:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով (լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ)։

Կատարվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել