Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը

Քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբելու համար, ինչի համար կարող է վտանգել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, ունի պաշտպանության իրավունք:
«Քրեական դատավարության մասնակցող անձի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի պաշտպանությունն իրավականցնումն է քրեական վարույթը իրականացնող մարմինը»,- Իրավաբան. net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կետրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:

Քրեական վարույթը իրականացնող մարմինը հայտնաբերելով, որ անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոոշում է կայացնում պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման:

Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին պաշտպանվող անձի դիմումը քրեական վարույթը իրականացնող մարմնի կողմից քննարկվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մասին անմիջապես հայտնվում է դիմողին, և նրան է ուղարկվում համապատասխան որոշման պատճենը:

Եթե պաշտպանվող անձի դիմումի վերաբերյալ քրեական վարույթը իրականացնող մարմինը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումը մերժելու մասին, ապա դիմում ներկայացրած անձն իրավունք ունի որոշման պատճենը ստանալուց հետո` հնգորյա ժամկետում այն բողոքարկելու:

Պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումի մեժումը արգելք չէ պաշտպանվող անձի կողմից այդպիսի միջոցներ ձեռնարկելու մասին նոր դիմում ներկայացնելու համար:Եթե նա ենթարկվել է սպառնալիքի կամ հարձակման, կամ ի հայտ է եկել նախորդ դիմումում չնշված այլ հանգամանք:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98 հոդվածի պաշտպանության միջոցներ են`

1.Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանել
2.Պաշտպանվող անձի` քրեական վարույթը իրականացնող մարմնին ներկայանալու անվտանգությունն ապահովել.
3.Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ այնպիսի խափանման միջոց ընտրել, որը կբացառի նրանց կողմից պաշտպանվող անձի հանդեպ բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը.
4.Պաշտպանվող անձի բնակության այլ վայր փոխադրել.
5. Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող թաստաթղթերը փոխարինել կամ արտաքինը փոխել:
6.Դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնել կամ դռնփակ դատական քննություն անցկացնել:
7. Դատարանում պաշտպանվող անձին, հարցաքննել` առանց նրա ինքնության մասին տեղեկություններ հրապարակելու:

Իրավաբան Ղարագյոզյանի փոխանցմամբ` համաձայն քրեական դատավարության մասնակցող անձանց պետական պաշտպանության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի անհրաժեշտության դեպքում, ելնելով պետական պաշտպանության շահերից, ՀՀ միջազգաին պայմանագրերով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ հոդվածով մինչդատական կամ դատական վարույթներում գտնվող գործերով միջազգային համագործակցության ու իրավական փոխօգնության համար պատասխանատու ՀՀ իրավասու մարմինները կարող են ՀՀ միջազգային պայմանագրերի համաձայն աջակցություն հայցել այլ պետությունների համապատասխան իրավասու մարմիններից և համագործակցել նրանց հետ` պաշտպանվող անձանց անվտանգությունը պատշաճ կերպով իրականացնելու համար: Իսկ համաձայն նույն օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, պետական պաշտպանության միջոցներ ձեռնարկելու և իրականացնելու մասին տեղեկությունների հրապարակումը այն անձանց կողմից, որոնց դրանք վստահվել են չհրապարակելու պայմանով, կամ հայտնի են դարձել` կապված իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ, առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել