Աշխատանքում վերականգնվելու անհնարինության դեպքում ի՞նչ է նախատեսվում

Ինչպես գիտենք, ապօրինաբար աշխատանքից ազատվելու դեպքում անձը կարող է բողոքարկել գործատու համապատասխան ակտը և վերականգնվել աշխատանքում: Սակայն քիչ չեն այն դեպքերը, երբ որոշակի հանգամանքների բերումով, ասենք` աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինություն, կազմակերպչական կամ տեխնոլոգիական պատճառներ և այլն, անհնարին է գործատուի և աշխատողի աշխատանքային հարաբերությունների վերականգնումը:
«Այս պարագայում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի ոչ պակաu, քան կրկնապատիկի, բայց ոչ ավելի, քան տաuներկուապատիկի չափով, մինչեւ դատարանի վճիռն oրինական ուժի մեջ մտնելը: Այu դեպքում դատարանի վճիռն oրինական ուժի մեջ մտնելու oրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված», իրավաբան.net-ին այս մասին հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:

Աղբյուրը՝ իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել