Դատապարտյալի նամակագրությունը շուտով կգրաքննվի˚

Աճառյանի բացատրական բառարանի համաձայն` գրաքննությունը տպագրության, հրապարակման ներկայացվող գործերի նախնական քննությունը  կատարող պետական հատուկ մարմին է` հսկելու նպատակով (цензура):

«ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը` գործող օրենսդրությամբ, արգելում է դատապարտյալի առաջարկությունների, դիմումների և բողոքների գրաքննությունը»,- Իրավաբան.net-ին հայտնում է «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

ՀՀ կառավարության կողմից նախապատրաստվել է «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով նախատեսվում է որոշակի նպատակներով և դատական կարգով դատապարտյալի նամակագրության գաղտնիությունը սահմանափակելու հնարավորությունը: Այդ նպատակներն են` քրեակատարողական հիմնարկում անվտանգությունն ու ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգի պահպանումը, հանրության առողջությունն և բարոյականությունը, արդարադատության հեղինակության պահպանումը, այլոց սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, այդ թվում նաև այլ դատապարտյալի սոցիալական վերականգնմանը խոչընդոտող անմիջական վտանգը կանխելը: Նշված նպատակների ապահովման համար քրեակատարողական հիմնարկի պետը պատճառաբանված միջնորդություն է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան` դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքը սահմանափակելու, այդ թվում` նամակագրությունը բացելու, դրա բովանդակությանը ծանոթանալու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այն առգրավելու համար թույլտվություն ստանալու նպատակով:

Վերոհիշյալ փոփոխությունների մասին իրավաբանը նշում է` իսկ թե որքանով է հիմնավորված և արդարացված դատապարտյալի նամակագրության գրաքննության նախատեսումը արդեն ՀՀ օրենսդրի որոշելու հարցն է, քանի որ նրա նրան է վերապահված օրենքներ ընդունելու և դրանցում փոփոխություններ կատարելու լիազորությունը, իսկ ժողովուրդը` որպես իշխանության կրող, կարող է վերահսկողություն իրականացնի նշված գործընթացի նկատմամբ, քանի որ ժողովրդին է պատկանում իշխանությունը և նա է դրա կրողը:

Աղբյուրը` Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել