Ի՞նչ է թաքնված «All inclusive» («Ամեն ինչ ներառյալ») համակարգի ներքո

«All inclusive» հասկացությունը իր մեջ ներառում է հնարավորություն` օգտվել օրվա ընթացքում տրամադվող սննդից (որպես կանոն`«շվեդական ճաշասեղանից») և ըմպելիքներից, այդ թվում` ոգելից: Ընդհանուր կանոններ չկան: Հյուրանոցը կարող է ընդգրկել նախապես վճարվող ցուցակում որոշակի ծառայություններ, ինչպիսիք են զվարճեցնող ծրագրերը, ծովափում սրբիչից, հովանոցից, մարզական սարքավորումներից օգտվելը:
«Ultra All inclusive»-ը ընդլայնված «All inclusive» -ն է. այս դեպքում կարելի է սնվել առանց ընդմիջման, ինչպես նաև, որպես կանոն, անսահմանափակ քանակությամբ ոգելից խմիչքներ` ինչպես տեղական, այդպես էլ արտասահմանյան արտադրության: Կարող է մեծանալ նաև հյուրանոցի կողմից տրամադրվող լրացուցիչ ծառայությունների ցանկը: De luxe, Elegance, VIP, Superior, Extended, Excellent, High class All inclusive – սրանք բոլորը All inclusive-ի տարբեր տեսակներն են:
«All inclusive» համակարգի դրական կողմերն են` դուք կարիք չունեք ձեր հետ վերցնել կանխիկ գումար, չէ որ սնունդը և ծառայությունները արդեն նախապես վճարված են: Այսպիսով, հանգիստը կլինի անվտանգ և ապահով:
«All inclusive» համակարգի բացասական կողմերն այնքան ավելի արտահայտիչ են, որքան քիչ է հյուրանոցի աստղերի քանակը: Նախ, շվեդական ճաշասեղանի հերթերը, իսկ հետո ուշանալու դեպքում ոչ ոք ձեզ ոչինչ չի պատրաստվում փոխհատուցել:
Ամենամեծ բողոքները առաջացնում է սպասարկումը: Քանի որ անձնակազմը թեյավճար չի ստանում և համապատասխանաբար մոտիվացված չէ լավ սպասարկել, որպես հետևանք՝ տուժում է աշխատանքի որակը:
Էքսկուրսիաները, զբոսանքները և նմանատիպ այլ հյուրանոցից դուրս հետաքրքրասիրությունների բավարարումը կպահանջի լրացուցիչ ծախսեր:
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ
Մինչև տուրիստական ուղեգիր գնելն ու պայմանագիր ստորագրելը, հարկավոր է այն ուշադիր կարդալ, քանի որ տուրիստական գործակալությունները  աշխատում են առաջին հերթին իրենց ապահովագրել տարբեր տեսակի անակնկալներից: Տուրիստական գործակալության աշխատողի ուշադրությունը հրավիրեք պայմանագրի ներքոնշյալ կետերի վրա.
1) Արդյոք պայմանագրով սահմանված է այն ամենի ցանկը, ինչ հյուրանոցը «All inclusive» համակարգով առաջարկում է և/կամ բացառում է: Տուրիստական ընկերությունից խնդրեք բոլոր այն կանոնների տպագիր տարբերակը, որոնք գործում են տվյալ հյուրանոցում:
2) Արդյոք պայմանագիրը նշում ունի ըմպելիքների տրամադրման կարգի վերաբերյալ, քանի որ որոշ հյուրանոցներում գործում են սահմանափակումներ` կապված անվճար ըմպելիքների տրամադրման հետ: Օրինակ` 23.00-ից հետո ըմպելիքները կարող են դառնալ վճարովի:
3) Արդյոք պայմանագիրը նշում ունի մանկական ճաշացուցակի վերաբերյալ, քանի որ ոչ բոլոր հյուրանոցների ռեստորանները ունեն մանկական ճաշացուցակ:
Եթե հրաժարվում են Ձեզ հետ գրավոր պայմանագիր կնքել՝ արագ հեռացեք այդ տուրիստական գործակալությունից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել