Պետությունը պարտավոր է ապահովել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակելի տարածությամբ

Պետությունը պարտավոր է պաշտպանել իր յուրաքանչյուր քաղաքացու` օրենքով երաշխավորված իրավունքները և շահերը:
Վերը նշված պաշտպանության կարիքն առավել շատ են զգում երեխաները, և հատկապես առանց ծնողական խնամքի մնացածները:
Երևանյան փողոցներում հաճախ կարելի է տեղնել առանց ծնողական խնամքի մնացած անօթևան երեխաների, որոնք կամ իրենց կամքով կամ այլ անձանց դրդմամբ զբաղվում են մուրացկանությամբ, հաճախ դառնում են զանազան հացագործությունների գործիքներ և կամա թե ակամա ընկնում հանցավոր աշխարհ:
«Պետությունը և նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում՝ թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավելուց, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից եւ նրա իրավունքների օրինական շահերի այլ ոտնահարումից», սահմանված է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով:
Ավելին, համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակտարածությունը տրվում է արտահերթ՝ առաջին անգամ երեխայի բացահայտման կամ երեխայի ծննդի գրանցման կամ նրա վերջին բնակության վայրի (եթե նրա ծննդյան վայրը դուրս է գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքից) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Իսկ ինչպես են վերը նշված իրավական նորմերը գործում իրականում, և ինչ մեխանիզմների միջոցով է պետությունն իրականացնում այսչափ կարևոր ոլորտի կարգավորումը:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ տիկին Լենա Հայրապետյանի խոսքով` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հաշվառվում են որպես բնակելի տարածության կարիք ունեցողներ: Նախկինում նշված երեխաներին տրամադրվում էին մեկ սենյականոց բնակարաններ` տասը տարի անհատույց օգտագործման իրավունքով, այժմ տրամադրվում են կոմունալ բնակարաններ: Այդպիսի բնակտարածություններ առակ են Սպիտակում, Ստեփանավանում, Երևանում ևս կա մեկ հանրակացարան, որը նախատեսված է այդ նպատակների համար:
Աղբյուրը` իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել