Ո˚ւմ նկատմամբ կարող եք հետադարձ պահանջ ներկայացվել

Կյանքում երբեմն պատահում են իրավիճակներ, երբ վնասը հատուցած կամ այլ անձի փոխարեն պատասխանատվություն կրած անձը իրավունք է ստանում հետադարձ պահանջներ ներկայացնելու վնասը պատճառած կամ պարտավորությունը խախտած անձի նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսել է այն իրավահարաբերությունները, որոնցով անձը ձեռք է բերում հետադարձ պահանջի իրավունք: Մասնավորապես հետադարձ պահանջի իրավունքն առաջանում է`
1. արժեթուղթն օրինական տիրապետողի մոտ` ընդդեմ այդ արժեթուղթը տվողի և դրանք փոխանցողների,
2. համապարտ պարտավորությունը կատարած պարտապանի մոտ` ընդդեմ մյուս պարտապանի,
3. պարտավորությունը կատարած երաշխավորի մոտ` ընդդեմ պարտապանի,
4. երաշխիք տված անձի մոտ` ընդդեմ պրինցիպալի,
5. վնասը հատուցած տրանսպորտային միջոցի վարձատուի մոտ` ընդդեմ վարձակալի,
6. անշարժ գույքի սեփականատիրոջ մոտ` ընդդեմ վնաս պատճառած կառուցապատողի, վարձակալի կամ օգտագործողի (շահագործողի),
7. կենդանու սեփականատիրոջ մոտ` ընդդեմ վնասը պատճառելու համար մեղավոր անձի,
8. վնասը հատուցած գործատուի մոտ` ընդդեմ աշխատողի,
9. գովազդ արտադրողը կամ գովազդակրի մոտ`ընդդեմ անբարեխիղճ գովազդատուի:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել