Աղբահանությունը պետք է իրականացվի համայնքային հիմնարկների կամ ընտրված օպերատորի միջոցով

Համաձայն 2011թ. հունիսի 23-ին ընդունված «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի` աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվում են համայնքի ավագանու որոշմամբ` համայնքի բյուջեի միջոցների հաշվին` անմիջականորեն համայնքային հիմնարկների կամ ընտրված օպերատորի միջոցով:
Աղբահանության իրականացման կարգը, այդ թվում` աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների կամ կոնտեյներների տեղադրման վայրերը, դրանց տեսակները և քանակը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները և նորմերի պահանջները: «Այսպիսով աղբահանության իրականացման պատասխանատուն վարչական շրջանն է կամ համապատասխան համայնքը, ով էլ պարտավոր է ապահովել աղբի համար նախատեսված հատուկ տարածքների առկայությունը, աղբամանների և կոնտեյներների առկայությունը, սահմանել աղբահանության ժամանակացույցը, որոշելու աղբահանությունն իրականացնող մարմնին»,- iravaban.net-ին հայտնում է «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Փաստաբանի խոսքով`անկախ նրանից, թե ով է պատասխանատու աղբահանության իրականացման համար, հնարավոր չի լինի ունենալ մաքուր և աղբից զերծ բնակավայր, եթե յուրաքանչյուրը, որպես սրտացավ քաղաքացի, ինքն անձամբ զերծ չմնա և չհետևի մաքրության պահպանմանը, ինչպես նաև հսկողություն չիրականացնի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ժամանակին և պատշաճ որակով աղբահանության իրականացմանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել