Ի՞նչ հերթականություն է սահմանված պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու համար

Նախ պետք է նշել, որ պարտապան իրավաբանական անձի և պարտապան ֆիզիկական անձի գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականությունները տարբեր են: Այսպես, պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ. 1) պարտապան իրավաբանական անձի պարագայում` ա) արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ, բ) պատրաստի արտադրանք, գ) անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ, դ) այլ գույք (այդ թվում` անշարժ գույք):
2) Պարտապան ֆիզիկական անձի պարագայում`ա) շարժական գույք, բ) անշարժ գույք:
Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումը իրականացնելու՝ հաջորդ հերթի գույքը կարող է բռնագանձվել, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքը անբավարար է պահանջների բավարարման համար:
Եթե միևնույն հերթում առկա են գույքի տարբեր տեսակներ, ապա դրանց վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել