Ու՞մ պահանջներն են ավելի շուտ բավարարվում

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածում սահմանված են իրավաբանական անձի լուծարման դեպքում նրա պարտատերերի բավարարման հերթականությունը: Այսինքն, երբ իրավաբանական անձը լուծարվի առաջին հերթին կվերադարձվի այն պարտատիրոջ պարտքը, ով ավելի առաջ հերթում է գտնվում և քանի դեռ նրա պահանջն ամբողջությամբ չի բավարարվել չի կարող բավարարվել հաջորդ հերթում գտնվող անձանց պահանջները: Նույն հերթում մի քանի պարտատերերի առկայության պարագայում, եթե գումարի չի բավականացնում տվյալ հերթում գտնվող պարտատերերի պահանջները ամբողջությամբ մարելու համար, ապա գումարները բաշխվում են նրանց գումարների չափին համամասնորեն: Պահանջները բավարարվում են հետևյալ հաջորդականությամբ`
1. առաջին հերթին բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները,
2. երկրորդ հերթին բավարարվում են այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով,
3. երրորդ հերթին վճարվում է աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և հեղինակային պայմանագրերով վարձատրությունը,
4. չորրորդ հերթին մարվում է բյուջե կատարվող պարտադիր վճարների պարտքը,
5. հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ` բացառությամբ ստորադաս փոխառություններով պարտատերերի,
6. վեցերորդ հերթին հաշվարկներ են կատարվում ստորադաս փոխառություններով պարտատերերի հետ:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել