Սերվիտուտի էությունը

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի` սերվիտուտն այլ անձի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքն է` օրենքով հստակ կանխորոշված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, թե որ դեպքում կարող է սահմանվել սերվիտուտ: «Մասնավորապես սերվիտուտ կարող է սահմանվել` հարևան կամ այլ հողամասով անցնելու և երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի և խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման և հողաբարելավման, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտի սահմանման»,- iravaban.net-ին հայտնում է «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Սերվիտուտը չի կարող լինել առուվաճառքի, գրավի և վարձակալության ինքնուրույն առարկա:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել