Երեկ ավարտվել է Վահե Ավետյանի գործով քրեական գործի նախաքննությունը և հայտարարվել է նախաքննության ավարտ: Քերական գործի նյութերին ծանոթանալու համար տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներին տրվել էր մեկ օր ժամանակ 3 հատորից բաղկացած քրեական գործի նյութերին ծանոթանալու համար:
Այսօր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության մոտ կազակերպվել էր բողոքի ակցիա Վահե Ավետյանի իրավահաջորդների ներկայացուցիչներին կողմից, որի ժամանակ ներկայացվեց միջնորդություն գործն ուսումնասիրելու համար հատկացնել մեկ ամսյա ժամկետ, որի ընթացքում միայն հնարավոր կլինի վեր հանել գործում առկա բացթողումներ: Ավելի ուշ պաշտպաններին նախաքննությունն իրականացող քննիչը կներկայացնի` ընդունվել է միջնորդությունը, թե` ոչ:
Այսօրվա բողոքի ակցիայի մանրամասերը տեսանյութում: