ՃՏՊ Դավիթաշենի եկեղեցու մոտակայքում

Մարտի 23-ին, ժամը 03.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, կա տուժած:

Պարզվել է, որ «Մեդեսի» ատամնաբուժական կենտրոնի մոտ «Վոլկսվագեն» մակնիշի PO 056 Y 77 RUS պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Ա., ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևոր Ա. Մ.-ն (ծնվ. 1988թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել