45-ամյա Սիմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Աննա Ղուկասյանի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից Սիմոն Հակոբյանը 2009թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը գտնվելով ոգելից խմիչքների ազդեցության ներքո, համագյուղացի Աննա Ղուկասյանի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով գնացել է վերջինիս տուն, որտեղ իր առաջարկը Աննա Ղուկասյանի կողմից մերժվելուց հետո, բռնություն գործադրելով նրա և նրա քրոջ` դեռահաս դստեր Մարիամ Ղուկասյանի նկատմամբ` Աննա Ղուկասյանի կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերությունների մեջ մտնել նրա հետ:
Իր հանցավոր նպատակն իրագործելու համար ամբաստանյալ Կարեն Հակոբյանը ժամը 2-ից մինչև 4-ն ընկած ժամանակահատվածում տանը, գյուղապետարանի միջանցքում, ինչպես նաև իր բնակարանում Աննա Ղուկասյանին մերկացնելու նպատակով քաշքշել, պատառոտել է վերջինիս հագուստները, հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել ինչպես Աննա Ղուկասյանին , այնպես էլ Մարիամ Ղուկասյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, բռնաբարությունն ավարտին չի հասցրել:
Կարեն Հակոբյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով:
Մինչև դատաքննությունն սկսելը քրեական գործով ամբաստանյալ Սիմոն Հակոբյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, զղջում է կատարածի համար:
Սիմոն Հակոբյանը նախկինում եղել է դատապարտված:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Լևիկ Պողոսյանի նախագահությամբ նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 3 տարվա ազատազրկման:
Հ.Գ. Անունները փոխված են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: