Դատավորը աշխատանքից տուն էր վերադարձել մեղադրյալի «Porsche» ավտոմեքենայով

Բրազիլացի դատավորը հեռացված է արդյունաբերական մագնատ Էյք Բատիստայի դեմ հարուցված, լայն լուսաբանում ստացած դատական գործից, ով, համաձայն պաշտոնական աղբյուրների, մեղադրվում է արժեթղթերի անօրինական առուվաճառքի մեջ: Այս մասին տեղեկացնում է է BBC տեղեկատվական գործակալությունը:

Դատավոր Ֆլավիո Ռոբերտո դե Սոուզան զրկվեց գործարարի դատավարությունը շարունակելու իրավունքից, քանի որ նրան կանգնեցրել էին պրն Բատիստայի «Porsche» մեքենայով տուն գնալիս։ Դատավորն ասել էր, որ ոստիկանությունն իր հրամանով բռնագրավված մեքենան կայանելու համար հարմար վայր չէր գտել, ուստի նա որոշել էր մեքենան անվտանգ պահպանության նպատակով իր տուն տանել:

Դատական գործի վերաբերյալ դատավորի որոշումներն այժմ չեղյալ են հայտարարված, ինչը կարող է նշանակել դատական պրոցեսի վերանայում: Դատական որոշմամբ՝ պարոն Բատիստային պատկանող մի շարք մեքենաներ բռնագրավվել են:

Ակնկալվում է, որ անցյալ տարվա նոյեմբերին սկսված այս գործը քննելու նպատակով նոր դատավոր կնշանակվի։

Ժամանակին պարոն Բատիստան Բրազիլիայի ամենահարուստ մարդն էր` մոտավորապես 30 միլիարդ դոլար (20 միլիարդ ֆունտ) կարողությամբ:

Նա մեղադրվում է իր երկու ընկերությունների արժեթղթերի վաճառքի շուկայական գներում խաբեություն իրականացնելու մեջ, սակայն նա իրեն մեղավոր չի ճանաչել: Դատապարտվելու դեպքում նրան սպառնում է 13 տարվա ազատազրկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել