Ինչ՞ու չպետք է խախտել ծխելն արգելող կանոնները

Ծխողները պետք է իմանան, որ կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում, օդակայաններում, ավտոբուսի և գնացքի կայարաններում ծխելը`առաջացնում է տուգանքի նշանակում` հինգ հազար դրամի չափով, իսկ այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում ծխելը, բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված հինգ հազար դրամի չափով:
Iravaban.net-ի հետ զրույցում ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի խոսքով՝ նույն արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
«Տեսանելի վայրում հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը, ինչպես նաև հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների և (կամ) այդ տարածքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը `առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` 10 հազար դրամի չափով»,- նշեց նա:
Նույն արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում`առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել