Դատավորի ոչ ճիշտ արդարադատություն իրականացնելու դեպքում` անձին պատճառված վնասի փոխահատուցումը կատարում է ՀՀ-ն

Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

«Արդարադատություն իրականացնելիս պատճառված վնասը հատուցվում է միայն այն դեպքում, երբ դատավորի մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-iravaban.net-ի լրագրողի հետ զրույցում նշում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:

Նրա խոսքով` լինում են դեպքեր, երբ դատարանը կայացնում է արդարացման դատավճիռ, ապացուցվում է քրեական հետապնդման մարմնի կամ ստորադաս ատյանի դատարանի ապօրինի և անհիմն գործողությունները, սակայն անձի կրած վնասը չի հատուցվում, որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվում:
«Պետք է իմանալ, որ օրենքը նախատեսում է վնասի հատուցման հնարավորությունը և իրացնել այդ իրավունքը»,- ասում է փաստաբանը:

Այս իրավահարաբերությունները կարգավորովում են Քաղ.օր 1064-րդ հոդվածով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել