Առաջադրումներ են սկսվում առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղի համար

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի 2015թ. հունվարի 19-ի թիվ 01Լ հրամանի համաձայն հայտարարվում է Առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Դատական համակարգի պաշտոնական կայքից: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը հայտարարում է այդ տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին:
Հավակնորդները հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև սույն թվականի փետրվարի 2-ը /երկշաբաթյա ժամկետում/ կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին:

Ծանոթություն` դիմումները ներկայացնել Արդարադատության խորհրդի աշխատակազմ/ք. Երևան Վ. Սարգսյան 5, 5-րդ հարկ, 53 սենյակ/:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել