Բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացիները վարձակալում են բնակարաններ, շինություններ, սակայն գրավոր գործարք չեն կնքում այդ կապակցությամբ, իրենց իրավունքները չեն գրանցում համապատասխան պետական գրանցում իրականացնող մարմնում: Այս մասին iravaban.net-ին հայտնում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենգրքի 610-րդ հոդվածի` «Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր: Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման»:
«Անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են նաև պետական գրանցման համապատասխան մարմնում, որը ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական մարմինն է»,- ասում է փաստաբանը:
Այս գործարքի` օրենքով սահմանված ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության և հետագայում, վեճի առաջացման դեպքում, կողմերը, կողմերը այլևս չեն կարող կայակոչել գործարքը: