Գրավոր գործարքի կնքում` վարձակալության ժամանակ

Բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացիները վարձակալում են բնակարաններ, շինություններ, սակայն գրավոր գործարք չեն կնքում այդ կապակցությամբ, իրենց իրավունքները չեն գրանցում համապատասխան պետական գրանցում իրականացնող մարմնում:  Այս մասին iravaban.net-ին հայտնում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենգրքի 610-րդ հոդվածի` «Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր: Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական  վավերացման»:

«Անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են նաև պետական գրանցման համապատասխան մարմնում, որը ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական մարմինն է»,- ասում է փաստաբանը:

Այս գործարքի` օրենքով սահմանված ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության և հետագայում, վեճի առաջացման դեպքում,  կողմերը, կողմերը այլևս չեն կարող կայակոչել գործարքը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել