Իրավախախտում կատարած անձը պատասխանատվության չի ենթարկվում, եթե…

Կան դեպքեր, երբ անձը թեև կատարել է վարչական իրավախախտում, սակայն չի ենթակվում վարչական պատասխանատվության: Այս մասին iravaban.net-ի լրագրողի հետ զրույցում ասաց փաստաբան Անահիտ Հակոբյանը:
«Օրինակ` եթե անձը կատարել է վարչական իրավախախտում, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, սոցիալիստական սեփականությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով եւ եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարեւորություն ունի»,- մանրամասնում է փաստաբանը:

Տեղեկացնենք, որ այս հարաբերությունները կարգավորվում են Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 17-րդ հոդվածով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել