Դատավորների որակավորման գրավոր քննության արդյունքներն ամփոփվեցին

ՀՀ դատական դեպարտամենտը տարածել է հայտարարություն դդատավորների որակավորման գրավոր քննության աշխատանքների արդյունքների վերաբերյալ: Այդ հայտարարության համաձայն դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ բաժինները համալրելու նպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննությանը մասնակցած հավակնորդներից հարցազրույցի փուլ են անցնում.
քաղաքացիական մասնագիտացմամբ ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած առաջին 8 հավակնորդները.
քրեական մասնագիտացմամբ ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած առաջին 15 հավակնորդները:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գրավոր քննությանը մասնակցած յուրաքանչյուր հավակնորդ գրավոր քննության հանրագումարային արդյունքների հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննության անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը:

Դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիցիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված գրավոր քննության աշխատանքների արդյունքները հասանելի են այստեղ:

Դատավորների թեկնածությունների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված գրավոր քննության աշխատանքների արդյունքները հասանելի են այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել