ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր դատավորներ նշանակելու մասին: Հրամանագրով Հարություն Ենքոյանը դադարեցրել է իր լիազորությունները Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում և նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Նախագահի հրամանագրում կարդում ենք.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի եզրակացությունները` որոշում եմ. Հարություն Ենոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:

Միևնույն հրամանագրով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորներ են նշանակվել Գայանե Կարախանյանը և Մարգարիտա Հարթենյանը՝ դադարեցնելով իրենց լիազորությունները համապատասխան դատարաններում:

Լուսանկարը՝ court.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել