2014թ. սեպտեմբերի 28-ին Սեուլում (Հարավային Կորեա) իր աշխատանքները կսկսի Սահմանադրական դատարանների երրորդ համաշխարհային Կոնգրեսը, որին անդամակցում են աշխարհի 92 երկրների սահմանադրական դատարաններ։ Հրավիրյալներով հանդերձ, Կոնգրեսի աշխատանքներին կմասնակցեն 100-ից ավելի երկրների պատվիրակություններ։
Կոնգրեսի եռօրյա աշխատանքներին կմասնակցի նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գ. Հարությունյանը, ում նախագահությամբ սեպտեմբերի 28-ին տեղի կունենա համաշխարհային այդ հեղինակավոր կազմակերպության բյուրոյի նիստը։
Համաշխարհային կոնգրեսի շրջանակներում քննության կառնվեն այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են. «Սոցիալական ինտեգրման միջազգային չափանիշները», «Սահմանադրական արդարադատության դերը սոցիալական ինտեգրման գործընթացում», «Սահմանադրական դատարանների անկախության երաշխավորման հիմնախնդիրները» եւ այլն։
Լուսանկարը՝ concourt.am-ի: