ՀՀ հատուկ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պատվիրակությանն այսօր ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Ծառայության պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԼՂՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արշավիր Ղարամյանի, ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի և ԼՂՀ ԱԱԾ տնօրեն Վիկտոր Քոչարյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործերով հայկական երկու պետությունների իրավապահ մարմինների համագործակցությանն, իրավական օգնությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Լուսանկարը՝ investigatory.am-ի: