ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում աշխատանքից իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Վահե Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ¬պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:»,- ասված է կառավարության որոշման մեջ:
Որոշման նախագիծը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: