Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Մկրտչյանին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ նշանակելու մասին: Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետով՝ որոշում եմ. Աշոտ Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով:»,-ասված է հրամանագրում:
Ստորև ներկյացնում ենք Աշոտ Մկրտչյանի կենսագրությունը.
Ծննդյան տարեթիվ 11.09.1959
Կրթություն 1976-1981թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ
Վերապատրաստում 2006թ. «Մակրոտնտեսական մոդելավորում» Վաշինգտոն
2003թ. «Գործառնական դրամավարկային քաղաքականություն» Ամստերդամ
2002թ. «Դրամավարկային տեսություն և դրամավարկային քաղաքականություն» Ցյուրիխ
2001թ. «Տնտեսական հետազոտություն և էկոնոմետրիկա» Կիև
1997թ. «Մակրոտնտեսական վերլուծություն և քաղաքականություն» Վիեննա և այլն
Աշխատանքային գործունեություն
1995թ.-ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկ` Դրամավարկային քաղաքականության վարչություն, Տնտեսական հետազոտությունների վարչություն, մասնագետ, ավագ մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ, խորհրդի անդամ
1987-1995թթ. Հայարդնախագիծ նախագծային ինստիտուտ, ավագ մասնագետ-կոնստրուկտոր
1983-1987թթ. Շինարարական կազմակերպություն, շինարար-ինժեներ
Ընտանեկան դրություն` Ամուսնացած չէ: