Արդարադատության ակադեմիայում այսօրվանից սկսվել է դատական կարգադրիչների վերապատրաստումը: Եռօրյա վերապատրաստմանը մասնակցում է 29 դատական կարգադրիչ: Այս մասին հայտնում են Արդարադատության ակադեմիայի մամուլի ծառայությունից:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` շարունակվում է նաև գործող դատախազների վերապատրաստումը: Այս շաբաթ Արդարադատության ակադեմիայում վերապատրաստվում է 21 դատախազ: 1 շաբաթյա վերապատրաստման շրջանակում դատախազները հնարավորություն ունեն մասնակցել ակադեմիայի ուսումնական ծրագրով հաստատված մասնագիտական և հարակից մասնագիտական մի շարք դասընթացների: