Հարավային Կորեայի նախագահի եղբայրը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով

Հարավային Կորեայի առաջնորդի` Լի Մեն Բակի ավագ եղբայրը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով: Այս մասին հայտնում է  bbc. co. uk կայքը:

Համաձայն դատախազության` Լի Սան Դիկը 2007 թվականից կաշառք է վերցրել երկու բանկերի ղեկավարներից, ովքեր հույս են ունեցել այդ եղանակով խուսափել պատժից հերթական ստուգումների ժամանակ:

Ինչպես հավաստիացնում է հետքննական մարմինը` նախագահի եղբայրը բանկերի ղեկավարներից ստացել է  ավելի քան 500 հազար դոլար:

Դատարանում Լի Սան Դիկին հանդիպել են այդ բանկերի տուժած հաճախորդները: Վրդովված ներդրողները ձվեր են նետել նախագահի եղբոր վրա:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել