«Գոմեշի մսի գործով կարելի է ասել, որ սայլն արդեն տեղից շարժվում Է։ ժամանակին բավականին մեծ աղմուկ հանած այս բացահայտումից հետո բանակի բարձրաստիճան մի շարք զինվորականներ պաշտոնանկ եղան: Եվ ահա շուրջ երեք տարի բացահայտված այս գործով ներգրավված անձինք այսօր ծանոթանում են գործի նյութերին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Աարգսյանը օրաթերթին հայտնել է, որ «Քրեական գործը գտնվում Է նյութերի ծանոթացման փուլում։ Ապրիլի 11–ից կայացվել Է որոշում, որ գան և ծանոթանան գործի նյութերին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Քիչ առաջ armlur.am («Ժողովուրդ» օրաթերթ) ինտերնետային կայքը լուր է տարածել, որ ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Աարգսյանը գոմեշի մսի գործը շփոթել է մեկ այլ գործի հետ և «Ժողովուրդ» օրաթերթին մեկ այլ գործի քննության մասին է հայտնել: