«Պրոբացիոն ծառայության ներդրման առաջնային նպատակը Հայաստանում բանտերի գերծանրաբեռնվածության խնդրի լուծումը չէ։ Այն նպատակ ունի լուծել պատժի արդյունավետության բարձրացման խնդիր, քանի որ ժամանակակից մոտեցումների լույսի ներքո դասական պատժային քաղաքականությունը որոշակիորեն դադարում է արդյունավետ լինել»,- գրում է «Ժամանակը»:
Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի խոսքով՝ ԱՆ-ում արդեն իսկ մշակվել է երկու մեծ օրենսդրական փաթեթ, որոնք վերաբերում են պրոբացիոն ծառայությանը։
Նշենք, որ նոր քրեադատավարական օրենսգրքով նախատեսվում է ներդնել պրոբացիոն ծառայությունը, որը հնարավորություն է տալիս իրավախախտում կատարած անձի նկատմամբ կիրառել այլընտրանքային պատժատեսակներ։
Միջազգային փորձագետների, Եվրոպայի խորհրդի փորձագետների խոսքով՝ այս ծառայության հիմնումը անհրաժեշտություն է, որը հնարավորություն է տալիս օրենքը խախտած անձին ոչ թե մեկուսացնել հասարակությունից՝ նրա նկատմամբ կիրառելով կալանք, այլ հնարավորություն տալ ներգրավվել հասարակությունում։
Շարունակությունը կարող եք կարդալ «Ժամանակը» օրաթերթի այսօրվա համարում:շ