ԱԺ-ն ընդունել է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքների փաթեթը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքների փաթեթը։ Iravaban.net-ը տեղեկանում է ԱՍՀՆ-ից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ մշակված փաթեթը կարևոր քայլ է երեխայակենտրոն պետական համակարգի ձևավորման ուղղությամբ, որտեղ յուրաքանչյուր որոշման հիմքում երեխայի լավագույն շահն է։

Ըստ այդմ ՝

  • ամրապնդվել է պետության դերը՝ որպես երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու,
  • հստակեցվել է համայնքի դերը՝ ներդնելով մասնագիտացված սոցիալական աշխատողի ինստիտուտ,
  • ձևավորվել է մոնիթորինգի և վերահսկողության նոր համակարգ՝ կանխարգելման և արագ արձագանքի համար,
  • հստակեցվել են մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի լիազորությունները երեխայի պաշտպանության ոլորտում,
  • սահմանվել է «բուլինգ» հասկացությունը և դրա կանխարգելման ու արձագանքման մեխանիզմները,
  • ամրագրվել է, որ յուրաքանչյուր երեխայի այլընտրանքային խնամքի ձևը պարբերաբար վերանայվում է՝ հաշվի առնելով նրա կարծիքն ու շահերը,
  • հանվել է տարիքային սահմանափակումը երեխայի կարծիքը հաշվի առնելու համար,
  • ներդրվելու է նոր տեղեկատվական համակարգ՝ դեպքերի վարման, ծառայությունների պլանավորման և հաշվետվողականության ապահովման համար։

Փաթեթը հնարավորություն կտա ամրապնդել համայնքային և պետական համակարգերի համագործակցությունը՝ երեխայի պաշտպանությանն ուղղված միասնական մոտեցմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել