Հայտնաբերվել է 359 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հոկտեմբերի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5676 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 206 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 217 անձ։

Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ-ից։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 2, չամրակապված վարելու՝ 1168, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 682, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 429, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 206 և 1919 այլ իրավախախտում։ 159 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 226-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 81-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 77-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 81 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15512 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել