Երևանի քաղաքապետարանը առաջին անգամ գույքագրում է երևանյան կամուրջները

Երևանի քաղաքապետարանը  առաջին անգամ գույքագրում է երևանյան կամուրջները: Առաջին փուլով կամուրջները գույքագրվում են, իսկ հետո՝ անձնագրավորվում: Արդեն իսկ գույքագրվել է 250 կամրջային կառուցվածք:
Բացի այդ, քաղաքապետարանը իրականացնում է նաև կամուրջների վերանորոգման ու պահպանության ծրագիր՝ ապահովելու դրանց անվտանգ և երկարատև շահագործումը։
Այս մասին Iravaban.net-ը  տեղեկանում  է Երևանի քաղաքապետարանից։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել