Ուժայինները պատրաստվում են մտնել Վարդան Ղուկասյանի գրասենյակ։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողներին հայտնեց քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։
«Հենց նոր տեղեկություն ստացա, որ ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում քաղաքապետի գրասենյակի մոտ՝ Մայակովսկի փողոցի վրա։ Պատրաստվում են մտնել քաղաքապետի գրասենյակ»,–նշեց նա։
Ավելի վաղ Iravaban.net-ը տեղեկացրել էր, որ Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։