Մկրտիչ Սրբազանի գործով 54 քննիչից բաղկացած քննչական խումբ է ձևավորվել. փաստաբան Երեմ Սարգսյան

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ Մկրտիչ Սրբազանի գործով կազմված քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից, – այս մասին հաղորդում է Iravaban.net-ը:

«Մկրտիչ Սրբազանի գործը այն աստիճան «պետական կարևորություն» ունի, որ դրանով կազմված քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից։

54 քննիչ բան ու գործ թողած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարցերով է զբաղվում։

Էլ ինչ գործ գիտեք, որ այսքան քննիչ է ներգրավված…», – ասված է գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել