Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ ըստ որի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը կգործուղվի Թուրքիա։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող
Արաքսիա Սվաջյանի 08.09.2025թ. №01/12-1/23031-2025 գրությունը՝ Թուրքիայի Հանրապետության Կապադովկիա քաղաքում կայանալիք «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական 14-րդ ֆորումին մասնակցելու նպատակով.
1.Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին 2025 թվականի հոկտեմբերի 22-ից 25-ը ներառյալ գործուղել Թուրքիայի Հանրապետության Կապադովկիա քաղաք:
2.Ընդունել ի գիտություն, որ գործուղման ծախսերի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի համաձայն:
3.Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի բացակայության ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալի պարտականությունների կատարումը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանին:
4.Գործուղումից վերադառնալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը և դրանք հավաստող փաստաթղթերը ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
ֆինանսական վարչություն: