Հոկտեմբերի 6-ից 13-ը մայրաքաղաքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 5310 խախտում

Հոկտեմբերի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5310 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 198 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 214 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1139, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 11, վարելու ընթացքում ծխելու՝ 579, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 367, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 265 և 1779 այլ իրավախախտում։ 127 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 212-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 99-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 78-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15517 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 265 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 217 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 498, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 5 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 53, չամրակապված վարելու՝ 4057, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 187, վարելու ընթացքում ծխելու՝ 508, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 685, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 119, արագության գերազանցման՝ 2738 և 3872 այլ իրավախախտում։ 449 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1053-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 864-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 40 բեռնատար, 142-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 37 անձ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել